ՈՒրբաթ, 17.05.2024, 05:56
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 9 » Իմ լուսատու
22:35
Իմ լուսատու


Վառված լամպ աշխատողի տեղը։
Դու պիտի լինեիր մաքուր, վառ 200w հզորությամբ լույս, որ ուղեկցում էր ինձ գիշերվա խավարում, բյաց չէ՜, դու սևացել ես, քո պարույրը կտրվել ա, ու վակումդ էլ բանի պետք չի։ Ներսից սևացած ու անսպիրալ դու ո՞ւմ ես պետք: Իմ` երեկոները լուսավորող լուսատու, ես քեզ վաղը կփոխեմ` էսօր արդեն ուշ ա։ Էսօր արդեն չեմ հասցնի` երբ ինձ պետք էիր ես քեզ սիրում էի,դ դու ինձ օգնում էիր, ես` քեզ վառում։ Իսկ հիմա դու էլ չես վառվում մահացած լամպ ես։ Առաստաղից կախված մեռած անպետք մի բան։ Էլ ինչի՞ս ես պետք։ Էլ ի՞նչ պիտի անեմ ես քեզ, քո տեղը` աղբամանն ա, քո տեղը էլ առաստաղին չի, գործդ` լույս տալը չի, այլ աղբամանում տխրելն ա, դու նվիրված էիր ինձ, վառվում, երբ պետք էիր, սպասում երբ` չէ։ Ասա ինչի՞ բռնեցիր ու փչացար, էս երեկոյան էլ էիր ինձ լույս տալիս մեկ էլ…հոպ ու հանգեցիր, սենյակումս արդեն մութ ա, ապահովիչն էլ անջատվեց`զգաց վտանգը։ Ինքը լավ ա աշխատում`ինքը չի դավաճանում։ Իսկ դո՞ւ` լամպ, ինչի՞ սենց արեցիր։ Ես քեզ սիրում էի երբ պետք էիր, վառ էիր ու վստահելի, իսկ դու մեկ վայրկյանում դավաճանեցիր, մթնեց սենյակս, էլ չեմ տեսնում ես դիմացս, դավաճանեցիր, ու ստիպեցիր գնամ ապահովիչը միացնեմ, ես էլ չեմ սիրում քեզ` հիասթափվեցի քեզնից, լամպ, որ լույս էիր տալիս իմ մութ գիշերները։ Չէիր հասնում հոգուս, բայց ճանապարհս տեսնում էի` չէի բողոքում քեզնից` ավել բան ես չէի պահանջում։ Իսկ դու բռնեցիր ու վառվեցիր սպիտակ` մաքուր քո ապակին դարձավ սև խամրած ու անպետք մի մառախուղ, իսկ հիմա պիտի ես քեզ փոխեմ։ Ինչի՞  եք բոլորդ դավաճանում` փչանալով, էլ ինձ պետք չգալով, ես ոչմի լամպից ավել բան չեմ ուզել. միայն վառվել երբ պետք ա, իսկ դուք փչանում եք. կարծես ես պահանջում եմ ալպեր մագլցեք։ Բայց չէ, իմ ուզածը միայն վառվելն ա։ Ձեր լույսով ուղեկցելն ա իմ մութ երեկոները, իսկ դուք վառվում ու ստիպում եք, որ ես ձեք գցեմ աղբը ու փոխեմ մեկ ուրիշ 200w-ի հետ, բայց մեկ ուրիշն էլ ա փչանալու։ Բայց ինչի՞, չկա՞ մեկը, որ կմնա ինձ մոտ ու չի դավաճանի` հիասթափացնի ինձ։ Ախր ես ավել բան չեմ պահանջի. մենակ վառվել` լուսացնել գիշերները, ուղեկցել մութ երեկոները ու չհիշեցնել որ կա մթություն, իսկ մի բարի երեկո դու` նոր 200w կփչանաս, ու կհիշեմ ես էն մթության մասին, որ իմ շուրջն ա տիրում, իսկ դու կգնաս էլի աղբամանը, իսկ ես կառնեմ նորը։ Բայց ո՞րն ա քո՛ տեսանկյունը, լամպ` շատերից մեկը խանութում բոլորի դիմաց դրած ապրանք, բազում քեզ նմանների մեջ դրված անպետք դեռևս անտեր մի լամպ, տխուր միայնակ բայց հույսով լի, որ մի օր մի ձեռք կառնի քեզ մի լամպ` աշխատող, մաքուր 200w էլեկտրականությունը լույս դարձնող մի պարզ բայց հետաքրքիր ու բավականին հին, բայց նույնքան կիրառելի մի հայտնագործություն, ու ահա, մի հաճելի օր գնում ու տանում են քեզ քո տուն։ Ու ունես դու տեր, ու ուրախ ես դու, էլ հասարակ լամպ չես ։ Մի ուժեղ լուսատու ես, որ լուսացնում ա սենյակը վանելով խավարն ու տրտմությունը ։ Աշխատում ես դու, ու երջանիկ ես` լուսատու։ Ու չեն ուզում քեզնից ոչմի բարդ բան, ընդամենը վառվել ու մաշվել` չեն մտածում, որ ցավոտ ա։ Ցավոտ ա, երբ ամեն երեկո քո միջով 220w ա անցնում ու դառնում ա լույս։ Դառնում ես լուսատու, ցավի միջով ացնելով պատճառում ես հանգստություն։ Բայց ցավում ա քեզ միշտ` ամեն վայրկյան, որ միացված ես, բայց երջանիկ` անում ես գործդ, բայց մաշվում ես սեփական երջանկությունիցդ։ Ու մի օր կտրվում ա քո կյանքի թելը։ Պայթյուն ա լինում համբերության, սևանում են պատերդ ու կեղտոտվում ես, ոնց փողոցային անտեր մի շուն։ Մայում են քեզ` հիասթափված ու տխուր։ Կարծում են դավաճանել ես նրանց մեռնելով։ Չեն մտածում ցավիդ մասին։ Իսկ դու` արդեն մեռած սպասում ես, որ գնաս նախնիներիդ օրրան` որի անունն է աղբաման։ Ու կառնեն նրանք նորը։ Կերջանկանա էդ նորը ցմահ ծառայելով։ Վստահություն վաստակելով, ու կլինի նա լուսատու ցմահ։ բայց կդառնա աղբ մահանալով։
Դավաճան լամպին չի հասնում ոչ արդարություն ոչ էլ շնորհակալությունուն։
Քեզ հասնում ա միայն մի նեղ տեղ աղբամանում` դավաճան լուսատու...

Դիտումներ: 239 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений