Հինգշաբթի, 25.04.2024, 04:06
Ողջույն Անծանոթ

Բլոգ

« 1 2 3


Ճիշտ ա, ամեն ինչ սկսվեց վերջից, բայց չվերջացավ սկզբով, այսինքն չսկսվեց, միանգամից վերացավ, վճիռ...դատարանի դատավորի դատյալի դատողի դատապաշտպանի ու դատի պահերը բաց թողելով կդրդվեմ դարավոր փոսը նետվելուն....իսկ սկիզբը մինչև չվերջացավ ոչինչ չսկսվեց, սոված կատվի մլավոցն էլ մտքիս թելը կտրեց, պատուհանն էլ էնքան սիրուն ա դրսից, ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 250 | Ավելացրեց: zoraknchili | Ամսաթիվ: 10.01.2017 | Մեկնաբանություններ (2)


Այսօր առավոտյան զարթնեցի և ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ դիակ եմ։ Սենյակիս դուռը կողպած էր, իսկ ինձ մոտ ձայն հանել չէր ստացվում, բայց հիշում էի, որ աշխատանքի պիտի գնամ։ Տնօրենս ինձանից հաշվետվություն էր պահանջել անցյալ շաբաթվա հանդիպման վերաբերյալ։ Աչքս ընկավ ժամացույցին և տեսա, որ արդեն ժամը ինն է, թեպետ ես պետ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 271 | Ավելացրեց: zoraknchili | Ամսաթիվ: 10.01.2017 | Մեկնաբանություններ (0)

Աղյուսե ապակու միջով նայելիս,
զգում եմ ներկա ստացած բացակադ`
անտեր մնացած տեղդ,
անտեղ մնացած ինձ։
Ծխախոտի ծխից պոկված քեզ,
ծխախոտի ծխին կպած կատվիս:
Լուսամուտից հեռացած քեզ,
պատուհանին մոտեցող ինձ,
առանց քեզ, բայց ինքս իմ հետ:
Շշուկով կմկմում եմ անունդ,
գոռալով ժպտում եմ ինձ:
Կարդում եմ նամակդ, ու վերջ…
Տեսնում եմ հա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 245 | Ավելացրեց: zoraknchili | Ամսաթիվ: 10.01.2017 | Մեկնաբանություններ (0)


Վառված լամպ աշխատողի տեղը։
Դու պիտի լինեիր մաքուր, վառ 200w հզորությամբ լույս, որ ուղեկցում էր ինձ գիշերվա խավարում, բյաց չէ՜, դու սևացել ես, քո պարույրը կտրվել ա, ու վակումդ էլ բանի պետք չի։ Ներսից սևացած ու անսպիրալ դու ո՞ւմ ես պետք: Իմ` երեկոները լուսավորող լուսատու, ես քեզ վաղը կփոխեմ` էսօր արդեն ուշ ա։ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 233 | Ավելացրեց: zoraknchili | Ամսաթիվ: 09.01.2017 | Մեկնաբանություններ (0)

Հետաքրքիր ա` էս ի՞նչ ճանապարհ ա, ու ա ո՞ւր ա տանում։ Լավ, գնամ տեսնեմ։ Համ էլ էս սենյակը արդեն փոքր ա իմ համար, չնայած, որ, երբ նոր էի հայտնվել ստեղ ինքը ահավոր մեծ էր իմ համար, չգիտեմ նույնիսկ ինչպես բացատրեմ` ինչքան մեծ էի տեսնում ես էս սենյակը, լավ էդ հեչ, բայց ո՞նց մտնեմ։ Սենց, որ նայում եմ շատ նեղ ու պուճուր ճանապարհ ա, հա լա՜վ կարող ա տեղ անեմ, մեկ ա անվերջ ստեղ չէի կարա մնաի, ոչ էլ կարգի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 273 | Ավելացրեց: zoraknchili | Ամսաթիվ: 09.01.2017 | Մեկնաբանություններ (0)

1-5 6-10 11-15
Besucherzahler
счетчик посещений