Ու բացվեց գիրք,
կարդացվեց կիրք,
լսվեց մի միտք,
կորցրի դիրք:
Պարուրվեց ձիք,
կապվեց օձիք,
կոկրդիս ձեռք,
ու մտքիս վերք:
Ասվեց մի պետք,
հասկացվեց մեղք,
Հեռվում մի ելք
ստացվեց անպետք:
Ու կրկին մեղք,
պատկերներ մեղկ,
երևաց կեղտ,
անչափ տգեղ:
Անօգուտ դեղ,
անցում շատ նեղ,
մի մարդ անտեղ,
փողոց ու ցեխ:
Մի նետ-աղեղ,
հարված ահեղ,
ու մահվան վախ,
վերքին էլ աղ:
Մտքին դագաղ,
միապաղաղ,
անվերջ մի խաղ,
վերջում` դագաղ:
Վերածնունդ,
մահվան ծնո՞ւնդ,
թե՞ կյանքի վերջ,
կհասկացվի, բայց մեկումեջ:
|