Շաբաթ, 23.11.2024, 02:19
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 12 » անուղղելի
02:14
անուղղելի

Ամեն ինչ սկսվեց հենց էս պահին, երբ...

Ճիշտն ասած` ոչմի բան էլ չի սկսվել. ամեն ինչ շարունակվում ա նույն ձև, հավաքած՝  կոկիկ… (կամ կոկիկ` հավաքած, կամ հավաքած, կոկիկ, ոփշմ հասկացաք, ոնց հարմար ա, տենց էլ կարդացեք (էն վերջին փակագծի) սկզբից):
Սեղան, որի վրա կա(ն) համակարգիչ, մի մոխրաման, մի բաժակ, կրակ ու թղթեր՝ հավաքած, իրար վրա դրած, հավասա՜ր... հա–վա–սար... կրկնելով նայում եմ թղթիկների մեջտեղի դուս ընկածին, տեսնում եմ, որ մեկը մի-էրկու միլիմետր անհավասար էր... ու որոշում եմ էլ չխաբել, որովհետև սեղանի վրա կա մոտավորապես ութ գիրք՝ ամեն մեկը մի չափսի ու թեմատիկայի, որոնցից ոչ մեկը սիմետրիկ չի մյուսին... Դատարկ բանանի տուփ, անունը մոռացա` ինչ էին ասում, հասկացեք էլի, դատարկ թութունի տուփ, աղբի տոպրակ, դատարկ տոպրակ, հեռախոս, մի չորս սիգարետի հին պաշշկա, մի սրճի պնակ՝ վրան խնձոր ու լի՜՜՜՜քը թուղթ, որոնք սիմետրիկությամբ չեն զիջում գրքերին, ինչ–որ բաժակ–մաժակները չեմ հաշվում... Հիմա ես կյանքս ե՞մ նկարագրում, թե՞ սեղանս... ոնց կասեր ինձ մի շատ հարազատ մարդ` չես կարա ասես:
Հա, քիչ էր մնում մոռանայի. էրկու հատ էլ վարագույրի էն ձողերը պատին հարմարացնելու հարմարանք, որոնք ախպերս օգտագործելու ա որպես ծաղկամանի տակի տաղտակի պատակպցնիչ... Ինչ հաճելի տեսարան ա, չեք պատկերացնի, սենց նայում ես սեղանին ու չես կարում (վայ, հենց նոր աչքիս տակ ընկավ ռետին, որի վրա մե՜ծ դոշակի ասեղա խփած) չժպտաս: Մի հատ կոֆե դնեմ, գամ...
Ընթացքում էլի լիքը բան էի էս կարգի մտածում երբ հանկարծ.

- Թարգի, հա՞, էս ապուշությունը, ո՞ւմ ա հետաքրքրում, կամ լավ, հլը ուրիշները հեչ, ի՞նչ ես ստանում քո սեղանի նկարագրությունը գրելով, դու գոնե հասկանում ես, չէ՞, որ ստեղ ոչմի հետաքրքիր, կամ յուրահատուկ բան չկա։

Լսի, կարա՞ս ինձ գոնե մի օր չմեղադրես ինչ–որ բանում...

– Կարա՛մ։ Երբ դու ամեն ինչ անես նենց, ոնց պետք ա։

Չհոգնեցի՞ր դեռ, պետք ա, պիտի, լավ ա, վատ ա, չի կարելի, կարելի ա, արժի–չարժի, արա՛, մի՛ արա… կլնի՞ մի օր ձենդ կտրես, թողես ապրեմ հանգիստ...

– Բնականաբար՝ ոչ։ Սկի երբ խոսում եմ, հասցնում ես լիքը սխալ բաներ անել, բա պատկերացնում ե՞ս, որ չխոսամ՝ ինչ կլինի։ Ու վափշէ, էդ խնձորը կեր, առողջարար ա։

Ախր, ես խնձոր չեմ սիրո՜ւմ, ու սխալ չեմ անում, ի՞նչ սխալ, ի՞նչն ա սխալ, ո՞նց ես հասկանում, որ արածս սխալ ա, երբ դու էլ շատ լավ գիտես` ինչի համար եմ անում, ու որ էդ ինձ պետք ա...

– Արի, ես քեզ չհիշացնեմ ոչմի բան, որովհետև սենց հասկացություն կա, առաջնայնություն ա կոչվում: Դու չգիտես` էդ որն ա, բայց փորձեմ բացատրել: Էդ էն ա, որ էրկու բան ուզում ես, որից մենակ մեկը կարա լինի, բայց դու մեկ ա՝ էշի պես փորձելու ես անել էդ էրկուսն էլ, հիմա էդ ճիշտ ա՞։

– Եսի՞մ,  պետք... ես կասեի՝ ուզում եմ անել ու վերջ։

– Բայց երբ մեկը անում ես, մյուսը կամ չի ստացվում, կամ ուրիշ ձև ա ստացվում, ոնց դու չէիր ուզում ու չստացվածի հաշիվ ա, նկատել ե՞ս։

– Հա՞ որ, եսիմ, մտքովս անցնում ա՝ անում եմ, վռոձի ստացվում ա էդ պահին։

– Սենց թիթիզ բան էլ գոյություն ունի էս իրականության մեջ, անունը հետևանք ա: Քեզ իմանալով՝ կարամ ասեմ, որ էդ էլ չգիտես` ինչ ա: Էդ էն ա, որ գնում ես ձախ, հայտվում ես X տեղում, իսկ երբ ուզում ես հայտնվել Y տեղում ու դրա վրից ուզում ես գնալ ձախ, բնականաբար՝ առաջինը ժամանակային ու տարածական առումով քեզ ավելի մոտ ա գնալը, քան լինելը էդ քո ուզած տեղում, բայց X տեղում լինելու ցանկությունը էն քայլի հետևանքն ա, որի ճիշտ հակառակը դու ուզում ես անել ու անում ես, որտև դե դու կասեիր՝ ուզում ես անել ու վերջ։

Դե չէ, սկզբում կգնամ ձա՜խ, հետո մի բան կանեմ՝ Y–ը կհայտնվի X–ի տեղում, կամ չգիտեմ, մի բան կմտածեմ էլի էդ ժամանակ, ինչի քիչ ե՞մ արել տենց…

– Դե, սենց բան էլ գոյություն ունի էս տեղում, որտեղ ցավոք սրտի հայտնվել ես դու. անունն էլ նպատակահարմարություն ա: Էդ էլ դե չգիտես որն ա, բայց հիմնական իմաստը էն ա, որ ատամը հաց ծամելու համար չի: Դե, բնականաբար, կարաս զակատ, կամ պիվի շիշ բացես, բայց հետո ատամներդ կցավան ու դուրդ չի գա, ու դու էդ չես կապի ատամներդ ժամանակին սխալ օգտագործելու հետ։ Բայց հիմա թողենք անցյալից վերցրած աբստրակտ թեմաները: Նայի, դու հիմա ուզում ես չքնե՜ս, կամ ուշ քնես, ու առավոտը արթնանաս ժամը իննին, բայց առավոտը տառապելու ես, դու հասկանում ե՞ս էդ (էս էն X–ի ու աջ գնալու պահն ա էլի, – շշուկով):

Այ, էս մեկը ճիշտ ես ասում, բայց մեկ ա՝ չհամոզեցիր, ուզում եմ, բայց հիմա ուզեցի քնեմ, բայց որովհետև ուզում եմ երազ տենամ, ոչ թե առավոտը շուտ արթնանամ, թե չէ էդ կարթնանամ, էդ հեչ, քեզ էլ հաճելի երազներ…

– Դու անուղղելի ես, բարի գիշեր։
...

 

 

Դիտումներ: 392 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений