Շաբաթ, 04.05.2024, 16:45
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 10 » Չ–ով սկսվող
19:33
Չ–ով սկսվող


Ճիշտ ա, ամեն ինչ սկսվեց վերջից, բայց չվերջացավ սկզբով, այսինքն չսկսվեց, միանգամից վերացավ, վճիռ...դատարանի դատավորի դատյալի դատողի դատապաշտպանի ու դատի պահերը բաց թողելով կդրդվեմ դարավոր փոսը նետվելուն....իսկ սկիզբը մինչև չվերջացավ ոչինչ չսկսվեց, սոված կատվի մլավոցն էլ մտքիս թելը կտրեց, պատուհանն էլ էնքան սիրուն ա դրսից, կամ ներսից, ես չգիտեմ հիմա դուրսը էս ա՞ թե՞ էն ինչ մարդիկ կոչում են ներս։
Մինչ հեռախոսս լիցքավորվում ա ու ես մոլորվում եմ սկզբի ու ներսի մտորումների պարույրներում, համոզվում եմ, որ ես գտել եմ ճանապարհը, բայց չգիտեմ` ուր եմ գնում էդ ճանապարհով, ուղակի քայլում եմ դեպի վերջ, է՜ ասում եմ վերջ` սկիզբ, արդեն ես էլ կորցրեցի էդ էրկուսի իմաստային տարբերության ընկալումը, մեջս կասկած ընկավ, որ ամեն ինչի մեղավորը շրջանն ա։ կամ իմ շրջակա միջավայրը, որտեղ մենակ ես կամ...այսինքն ես շրջանն եմ, թե՞ մեղավորը, էդ էլ չհասկացա, ու կրկին անգամ հասկացա մենակ էդ, հիմա ես կանգնած ե՞մ, դոփում եմ տեղո՞ւմ թե՞ քայլում եմ առաջ որտեղ կգտնեմ էն ինչը տեսել եմ հետևս....չհասկանալով` ինչ ա կատարվում գուշակում եմ հետագա կատարվելիքը, հիմնավորված տրամաբանությամբ ուղակի վիճակագրականության արդյունք ա՞ թե՞ ինչ–որ ուրիշ բան, որ էլի չիմացության պարկի մեջ ա փակված շրջանի տրամագծի մասին տեղեկության վկայականի հետ միասին`հարցի պատասխանը սկսվում ա Չ–ով....Չամիչ, հենց նոր հասկացա` ինչի ամբողջ կյանքս չամիչ չեմ սիրել...Չ տառը շատ ա մեջը, սկիզբը ու վերջը սկսվում ա Չ–ով, ինքը կլոր ա...ու որ մասին նայում ես նույն ձև ա, չամիչ... ո՞վ կսիրի... ո՞նց ա կարելի սիրել փոքր, աննշան կլոր հետն էլ ճմրթած միասեռ անհասկանալի բան, որը  էնքան նման ա կյանքին իրականում, հա որ ուտում ես ոնց որ քաղցր ա, ճիշտ ա, բայց ես քաղցր մենակ կոֆեն եմ սիրում, չամիչով կոֆեն համով կլինի՞...հետաքրքիր ա։

Դիտումներ: 252 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
1 Spam
1
Չգիտեմ՝ դու ես տարօրինակ, որ չամիչ չես սիրում իրա՝ ճմռթաց աննշան ու կլոր լինելու համար, թե ես, որ կարդալուց հետո կոֆեն չամիչով խմեցի։ Մեկա համով էր։ Չամիչով բրնձի պես
avatar
0
2
մեկի տարօրինակը մյուսինին չի խանգարում biggrin
avatar
Besucherzahler
счетчик посещений