Երկուշաբթի, 06.05.2024, 22:14
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 11 » Չտեսնված ականատես...
01:56
Չտեսնված ականատես...


Չտեսնված ականատես...
ակնակապիճ…
անակնկալ, բայց ակնդետ,
անասելի անտարակույս,
անդառնալի մի անԱստված`
Աստծուց փախած փոքրիկ աստված`
անզարդ անխոս մի անապատ:
Ա–ով սկսվող սարսուռ զգացած
Արաղ, ասեղ ու ածելի:
Անհնազանդ ու աներևույթ
Անկապ, անմիտ, անտեղ,
այլ տեղ, այնտեղ,
անմիտ ու անուղեղ,
անհնազանդ, անիրական,
անձև, տձեվ, չձև` չտես..
Անգետ անտառ, անէացած,
անհնազանդ անդրավարտիկ։
Կարմիր գույնով ներկած փոքրիկ,
խաժ աչքերով կորած մանկիկ,
մանկան ժպիտ` կորած դեմքիդ,
դիմագծեր` մերկ մարմնիդ,
ելևեջներ` սին բարքերիդ,
կամ բարքերիս, կամ բարքերին։
Ժամանակներ` մեր գործերին,
սպիտակ գծեր` մեր սպիերին,
լռություններ` մեր խոսքերին,
իմաստուններ` հիմարներին,
երկվուոթյուններ` միայնակին,
երկու ելքն էլ` խաղացողին`
հաղթանակն էլ` պարտվողին`
ճակատագիր բաժանղին։
առաջին դեմք` նախագահին,
նախագահներ` երկրներին։
ու երկրներ` մայրցամաքին,
մայրցամաքներ Երկին կլնեն։
Մոլորակներ` մեր տիեզերքին,
Ու տիեզերքներ` մի բջջին,
մոլեկուլներ` մի բջջին,
ու բջիջներ` հյուսվածքներին,
դե՜ հյուսվածքներ` մկաններին,
ու մկաններ` լոկ մի մարդու,
ու մարդիկ էլ` քաղաքներին,
քաղաքներն էլ` երկրներին,
երկրներն էլ` նախագահին։
Նախագահն էլ.....................

 

 

Դիտումներ: 260 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений