Շաբաթ, 23.11.2024, 02:46
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 19 » Դիահերձարան
01:57
Դիահերձարան

Կախաղանի պարանի վախի գույնի հոտ ա գալիս տնիցս, բայց օճառ չկա, վերջացել ա, պարանն էլ չոր ա, լամպն էլ փխրուն, ջարդված լամպից մնացած էլեկտրականության ձայներն եմ լսում երաժշտության տեղը, պարանն էլ ստեղ չի, որ կախեմ, որ կախվեմ, վախն էլ ստեղ ա, որ չկախվեմ, բայց պատկերացնեմ` ոտիս բութ մատին կապած անուն-ազգանունս, ինձ հերձողի անթրաշ դեմքը տեսնեմ ու հարազատ դիմագծեր գտնեմ, սենց կարոտած նայեմ խելագար հայացքին, որ ծխելով կոտրումա կրծքավանդակս, սիրտս հանում ա ու դնումա կշեռքին` քաշը ֆիկսելու համար, հետո նայում ա սրտիս, սկզբում աջից, հետո ձախից ու գցում աղբամանը մտածելով, որ տենց էլ ոչմի բանի պետք չեկավ, անտարբեր արհամարհանքով նայում ա ուղեղիս ու էլի քաշն ա գրանցում, որ...ճիշտն ասած չգիտեմ` ինչի, լեզուս արդեն հանել ա կոկորդիցս թե չէ կհարցնեի. Հոգնեցի է, միքիչ քնեմ, զարթնեմ երևի էլ չեմ տեսնի, աչքերս էլ հանած կլնի, միքիչ էլ նայեմ վերջին հարազատ օտարին, որովհետև էլ չեմ տեսնի, ոչ էլ կհիշեմ, ուղեղս հանել ա արդեն... հետո աչքերս կբացեմ, կտեսնեմ լամպը ու կհասկանամ, որ էդ ամենը երևակայություն էր, աչքս ձեռքով կսրբեմ ու կպարկեմ քնեմ:

Դիտումներ: 1035 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений