Բլոգ
Գլխավոր էջ » 2017 Հունվար 9 » Երջանկություն03:49 Երջանկություն |
Հետաքրքիր ա` էս ի՞նչ ճանապարհ ա, ու ա ո՞ւր ա տանում։ Լավ, գնամ տեսնեմ։ Համ էլ էս սենյակը արդեն փոքր ա իմ համար, չնայած, որ, երբ նոր էի հայտնվել ստեղ ինքը ահավոր մեծ էր իմ համար, չգիտեմ նույնիսկ ինչպես բացատրեմ` ինչքան մեծ էի տեսնում ես էս սենյակը, լավ էդ հեչ, բայց ո՞նց մտնեմ։ Սենց, որ նայում եմ շատ նեղ ու պուճուր ճանապարհ ա, հա լա՜վ կարող ա տեղ անեմ, մեկ ա անվերջ ստեղ չէի կարա մնաի, ոչ էլ կարգին տեղ եմ անում էս սենյակում, գնամ ճանապարհով կարողա ավելի հետաքրքիր կամ գոնե մեծ տեղ գնեմ, երևի թե գլխից փորձեմ. կարող ա մի բան ստացվի։ Վայ քո՜ւ էս ի՞նչ նեղ տեղ ա։ Ամբողջ մարմինս ցավացնում ա, բայց արդեն մտել եմ, հո հետ չե՞մ գնա, շարունակեմ, հույս ունեմ, որ մի տեղ կհասցնեմ հասնել, հա, բայց ինչ-որ լպրծուն նեղ տեղ ա։ Նախորդ սենյայի պես ամբողջը հեղուկ չի, բայց շնչելը դժվար ա, է՜, դե, ամեն ինչ թարս ոնց որ լինի, սկզբում շնչելն էր դժվար հիմա էս պարանը վզիս փաթաթվեց ընդանրապես չեմ կարում շունչ քա……ըհը՜ն, աչքիս ելքը մոտ ա, ինչ–որ տարօրինակ գույնի կետ ա վերջում։ Առաջ էս գույնից չեմ տեսել, հետաքրքիր ա՜…շարունակեմ, տեսնեմ` ո՞ւր կհասնեմ, ոչի՜նչ կհասցնեմ շունչս պահած տեղ հասնել։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |