Շաբաթ, 23.11.2024, 06:31
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 10 » կարճ ու կոնկրետ
19:49
կարճ ու կոնկրետ


Երկար–մերկար,
 խուճուճ–մուճուճ,
ուղիղ կամ ծուռ,
 դեղին կտուց։
Անցավ–գնաց,
հետո էկավ,
ու ինձ նայեց`
կտցահարեց։
Վերքը բացվեց,
արյունն էկավ,
գնաց` դարձավ,
կարմիր կտուց։
Ոսկրոտ դեմքով
նա ինձ ժպտաց,
ու ինձ կռաց`
հո չցավա՞ց։
Ձեռ առնոցի,
անձեռնոցի
անձեռոցիկն
ձյանը հարվեց,
չթրջվեց ու չոր մնաց,
բայց չթռչեց` գետնին մնաց,
անձեռնոցը` ձյունից փախած
վերածնվեց օդապարիկ։
վեր բարձրացավ`
երկինք տեսավ։
Երկրին նայեց
ու վախեցավ,
Բարձրությանը նա խորթ մնաց։
Կարմրած այտ, կարմիր ասֆալտ։
Մի բահ տափակ մահի ձեռքին
փոխարինվեց հին ու բարի մեծ գերանդին։
Զարմացած մահ
ձեռքին նայեց
ու գերանդուն,
հետո բահին։
Հին ու ջարդաց մի տակառին
մնաց հյուրը էս աշխարհի։
Մեռած ձիու սմբակներին
մնաց կանչը մահվան ահի։

Դիտումներ: 308 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений