Սին ու սիրուն, Լուրջ ու տգեղ,
մի նստատեղ` հիվանդանոց,
մի ժամացույց ու սլաքներ։
Եկող ձայներ` սլաքների, բժիշկների,
անիվների մեծ ու փոքր, մական ճիչեր`
հիվանդագին, անասելի անհույս ճիգեր։
Բացատրված տեսություններ` հոգեբույժներ։
Նշանակված անպետք թուրմեր` ցավաբեկիչ,
գիտակցության ուղիները փնտրող թույներ,
տառերի մեջ փակված հույզեր ու ապրումներ։
Դատարկություն ու պարզություն` օղուց տգեղ,
օղու պակաս` գիտակցություն։
Արմատախիլ կակտուսի պես
երկար ոտքեր` անտերություն։
Անտեղ` քայլող ատելություն`
դատարկությո՜ւն, դատարկություն,
միապաղաղ մի լռություն ու մթություն։
Երկարող տող, անկանգ մի դող,
անհագ խմող, սրճող, վիճող ու պարտվող։
|