Շաբաթ, 23.11.2024, 06:33
Ողջույն Անծանոթ

Բլոգ

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 11 » Լուսնի ստվերում
05:15
Լուսնի ստվերում


Հայացք լուսնից երկրի վրա,
կեսը կորած մերկ մոլորակ։
Ու մերկ մարդիկ` քայլող անհագ`
հայացքներով խժռատենչ։
Իրար ուտեն` ոսկոր թողեն։
Լուսնի ստվերը, խավարի մեջ,
հայացք գցեց` իրենից ձախ
ու լույս տեսավ` երկու բաց աչք`
իրեն նայող մի պարզ հայացք,
որ չէր տեսել գարունն ի վեր։
Ու ձայն լսեց` հովկաշշուկ,
որ չէր լսել գարունն ի վեր։
Կաթաց արցունք մեկի աչքից,
որ տեսնում էր աշնան սկզբից։
Լուսնի ստվերը` լուսնի լույսին,
մի ձեռք մեկնեց` լույս կարոտած։
Ձեռքը առավ մի ճառագայթ,
ու կաշառեց` լույսով ճեղքեծ։
մի տեսավ լույս նա խավարում,
որ մեկնում է լույսը իրեն.
Անսանձ խավարը լույս տեսնելով
փորձեց ուտել լույսի ձեռքը,
բայց տեղ ուներ խավարն դատարկ։
Դուրս էր եկել մի ձեռք, ստվերի միջից։
Խավարի կույտ ու մի լույս–ձեռք իր մեջ։
Լույսի աղբյուր ու խավար–ձեռք իր մեջ։


 

Դիտումներ: 437 | Ավելացրեց: zoraknchili | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Besucherzahler
счетчик посещений