Բլոգ
Գլխավոր էջ » 2017 Մարտ 20 » Խնձոր07:46 Խնձոր |
–Թող խնձորս ուտեմ, հա՞։ –Կեր, հոգիս, ուղղակի քեզ հարցրու մինչև ուտելը վճարը ստացածին համապատասխանելու ա՞, թե՞ չէ։ –Բայց ես ուզում եմ ճանաչեմ բարին ու չարը։ –Է ուզում ես, դու խնդիր չունես, եթե գինը քեզ ձեռք ա տալիս։ –Օձը ինձ ասել ա, որ չեմ մեռնի, իսկ մեռնելուց վատ բան կա՞, չէ՛ դե վերջ ուրեմն։ –Օձը քեզ ասել ա… Բայց ի՞նչ ա օձը քո համար արել, հոգիս, կասկածելի առաջարկությո՞ւն։ –Աչքերս ա բացել Օձը, ինքը ուզում ա ինձ օգնի… –Եւա, Պապան քեզ բան ա ասել, հիշում ես, չէ՞։ Դու մտածում ես, որ Ինքը քեզ քիչ ա՞ սիրում, թե՞ քեզ թվում ա` Օձը ավելի շատ ա սիրում։ -Պապան ասել ա, որ ես ամեն ինչից կարամ օգտվեմ, էս ամբողջը իմն ա, բայց ո՞նց ա իմը, եթե համ ստեղծում ա, համ արգելում ա օգտվել։ –Ինքը մի բան ա քեզ խնդրել, որ դու Իրան վստահես, բայց Ինքը չի պարտադրել էդ քեզ։ Իսկ դու գիտե՞ս` ինչ ես անում. Իրա խոսքը կասկածի տակ ես դնում` իմանալով, որ էդ Իրանից թաքուն չի մնալու։ Ու Ինքը դեռ քեզ կհարցնի,– ինչի՞ դու ինձ չլսեցիր–, ու դու էդ ժամանակ կհասկանաս, որ արդարացում չունես։ Կգիտակցե՞ս մեղքդ, կերած լինելով բարու ու չարի պտուղը` կարողանալով տարբերել մեղավորին անմեղից։ Ինձ թվում ա դու օձին կմեղադրես, Պապան ավելի կջղայնանա անպատասխանատու լինելուցդ, քան Իրան չլսելուց, որովհետև Ինքը հասկանում ա, որ քո մեջ հետաքրքրասիրություն կա։ -Ես մեղք չեմ գործի՝ օգտվելով էն բարիքներից, որ շնորհել ա ինձ Պապան։ Ինքն ա ինձ ստեղծել։ Ինքը տվել ա ինձ հետաքրքրասիրություն, համարձակություն, ազատություն, կամք ու էս ծառը։ Ու եթե ես սրա պտուղը փորձելուց հետո կլինեմ Նրա նման, եթե ես դրանից հետո կկարողանամ տարբերել չարը բարուց, մեղավորին` անմեղից, ուրեմն թող ես լինեմ մեղավոր, բայց գիտակցեմ էդ։ Ոչ թե ամբողջ կյանքս ապրեմ կույրի նման։ -Գաբրիելը մի հրեշտակի մասին էր պատմում, որ շա՜տ վաղուցվանից էլ հրեշտակ չի, ինքը քո պես էր մտածում… Լավ, կեր էդ պտուղը, բայց հետո, երբ ժամանակը գա, չասես` Օձը սե՜նց, Օձը նե՜նց, դե ես էլ տենց։ -Օձը ի՞նչ, Օձը վստահեցրեց ուղղակի: Գիտես ես մինչ դրա հայտնվելը չեմ մտածե՞լ էս մասին։ -Է բա անեիր. համարձակ աղջիկ ես… Էս ք՛ո համարձակությունը չի… Օձն ա՞ համարձակությանդ ոգեշնչողը, Օձը քո համար դարձավ ավելի թանկ, քան Պապան։ Ինքդ էդքան չկա՞ս, հոգիս։ -Վախենում էի։ Հիմա` չէ։ Հիմա հիշել եմ, որ ես Պապայի ստեղծածն եմ… Պապային շատ եմ սիրում: Նա էլ՝ ինձ: Բայց Նա ինձ տվել ա սխալվելու հնարավորություն ու արգելել ա սխալվել… -Ա՜յ, տե՛ս, որ չես հասկանում։ Չի արգելել սխալվել, Նա քեզ տվել ա սխալվելո՛ւ ու ապաշխարելո՛ւ հնարավորություն, բայց դու չես ապաշխարում, այլ հպարտանում ես արածովդ։ -Դեռ չեմ արել..։ Բայց, հա, հպարտանում եմ իմ համարձակությամբ: Որովհետև եթե ես հիմա էս չանեմ, հետո միշտ ափսոսալու եմ ու հոգուս խորքում խղճի խայթ զգամ… Մինչև չսխալվեմ, չեմ կարողանա ապաշխարել։ -Հպարտությունը հերիք ա… Կասկածանքը հերիք ա… -Ուրեմն, ստացվում ա՝ ես արդեն մեղսավոր ե՞մ: Կորցնելու բան ունե՞մ: Եթե տենց ա, ուրեմն ես արդեն կորցրել եմ իմ համար ամենաթանկ բանը՝ Պապայի վստահությունը ու սերը: Ես սկսել եմ կասկածել: Հիմա էլ կորցնելու բան չունեմ: -Է՜հ Սիրտս, հարցը հենց էդ ա։ -Բայց ես վստահ չեմ կարա լինեմ՝ մեղավոր ե՞մ, թե՞ չէ… Բայց ես ուզում եմ իմանամ էդ: Ես ուզում եմ ճշմարտությունն իմանամ: Իսկ դրա միակ միջոցը էս ա… -Դե փորձի, եթե համարում ես, որ արժի:
-Փորձեցի… Ինչի՞ շուտ չէիր ասում:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |