-Էրկու բաժակ կա տանը…մեկի կոթը ջարդած ա, մյուսը փոքր ա, ո՞րն ես ուզում,
-երևի կոթովը,
-բայց էդ փոքր ա,
-ավելի լավ ա անկոթը տուր,
-բայց էդ էլ` անհարմար…
Մեր մոտ սեփական մթնոլորտն ա` յուրօրինակ, սովորական, բայց մեր համար մենակ…հաճելի։ Բայց տնային մի տեսակ` չկա ոչմի մարդկային քաք իրավիճակ։ Անկոթը տա՞մ, թե՞ կնեղվես, մարդ ե՞ս թե՞ կհասկանաս, որ կոթը չի կարևորը` բաժակը մնալու ա բաժակ։ Մնաց մի սիգարետ: էս մեկը ծխում եմ, էդ հաշիվ չի, մի նայի սրան...տա՞մ, չես ծխո՞ւմ, լավ…կարդացողը կմտածի` դեբիլ եմ` էս ի՞նչ ա, որ գրում եմ, կարդացողը կարդալ չգիտի ուղղակի, իրան դուր չէր գա բաժակը, էն մեկը, որ կոթ չուներ էլի…է՛ մի՜ կարդա, քեզ պետք չի էս` անկոթ բաժակ ա էս, կարում ե՞ս...ասում եմ մի կարդա...չէ՜ կարդում ես. ուրեմն կոթը կարևոր չի քո համար, լավ կարդա դե, տեսնենք` ինչ դուրս կգա վերջը։ Էրեկ Լամպիս մասին էի գրում` Վոլֆռամ. հիշեցի մետաղի անունը, էսօր պիվա եմ խմել մի շիշ, մոռացել եմ` էլ չգիտեմ խմել…խոսալ չգիտեմ, բայց կարում եմ գրեմ, էդ լավ ա…երևի։ Միանշանակ էս տիպի մտքերը չեմ կարա բառերով արտաբերեմ` բերանով, բայց կարամ արտաբերեմ մատներով, էդ լավ ա՞, անկոթ բաժակ ա էլի...անկոթ բաժակ եմ էլի…տեսքից թափելու բան, բայց ոչ այնքան…միքանի օր առաջ դասարանցիների մի մասով ավտոբուսում էինք…
-Վաենկամատից հոգեբուժը ակտ ա գրել վրես…
-Ի՞նչ ակտ…ինչի՞ համար…
-հա դե ձեռիս վրա քերձածներ ա նկատել էլի…
-ինչի՞ ես քեզ փռթում արա…անասուն ես…
-չէ՜ չէի ուզում ճղվեր…տենց ստացվեց…
-ի՞նչ էիր անում…
-ա դե քարով ձեռիս վրով վերև-ներքև էի անում, անելու բան չունեի…մեկ էլ տեսա արուն ա…
խնդում եմ…
-Դեբիլ ա էսի…լսա՞ք ինչ ա ասում…
չլսեցին, էրկու-իրեք առանձնացել խոսում էին, մատոռի ձենն էլ խանգարում էր…
-Լսի՜, ասում եմ, կարող ա՞ էդ հոգեբուժները պալիտ անեն, որ գլխումս մի բան էն չի, տենց չտանեն բանակ…
Ես շա՜տ եմ ուզում գնամ բանակ
Էդ տղուն բացեց…
ասում ա.
-Մարդիկ գիժ են ձևանում, որ բանակ չտանեն, բայց տանում են, դու վախում ես, որ ասեն գիժ ե՞ս…
ու խնդում ա…
Ջարդած բաժակ եմ էլի…բայց էս սաղ կարևոր չի…հեսա կքնեմ, կարթնանամ ու հարիսաս կսարքմ, ու կկտրվեմ էս աշխարհից, էլ չեմ ուզի լացե՜լ, մնաց մենակ էս վերջի սիգարետը։ Ուզում եմ ծխեմ, բայց ուժէ չեմ դիմանում, չեմ կարում ծխեմ, բայց ուզում եմ էդ անտերը ծխեմ...լավ չի՜…հե՛չ լավ չի… բայց կարևոր էլ չի…Արժեքային համակարքս փոխվել ա ինչ կոթս ջարդել են…էլ չի հետաքրքրում տենց թիթիզ բաներ ոնց` արդարություն, հավասարություն, եղբայրություն…կոթ ոփշմ…երբ կոթ չես ունենում, կոթավորների նորմերը ու ընդունված դոգմաները իրանց իսկական դեմքն են ցույց տալիս` փուչ են էլի…
էդ ամեն ինչը փուչ ա…բայց պիտի լինի…կոթավորները որ տենց չապրեն կոթը կջարդվի…իսկ անկոթ չի կարա ամեն կոթավոր ապրի…տերերն էլ են տարբեր…կարան ուղղակի թափեն…ինձ չեն թափել…տերերս չեն նայում կոթին…իրանք էլ են անկոթ…վա՛յ քու…նոր չորսն էր…միքիչ առաջ էլ էրկուս անց կես…երբ գրում ես ժամանակը արագ ա թռնում…գրո՞ւմ…ես կասեի խզբզում…անկոթ բաժակը ի՞նչ պիտի գրի` խզբզում եմ էլի իմ համար: Բանի պիտանի չեմ, մնում ա վրից ծակվեմ…էդ ժամանակ էլ արդեն հաստա՜տ կթափեն…բայց դեռ չեն թափել, ուրեմն չեմ ծակվել…կամ էլ ծակ եմ ու մոռացել են թափեն…Գիշեր…ծուխ…տառեր…ու ջրի մեջ հավ, ու ուրիշ ջրի մեջ ձավար…
Մի հավ էր սկզբում, հիմա էլ ա մի հավ, ուղղակի էն ժամանակ իրան հաշվելոց օգտագործում էի մենակ 1 թիվը …մի միասնական հավ…իսկ հիմա մասնատված…կտրտած ա…ութ-տասը մաս ա հիմա ջրի մեջ լողում…սպասում ա հավը, ավելի շուտ ինքը սպասում են, որ իրանց էփեմ կտրտում էի, ու պատկերացնում էի, մարդ ա…ոչմի բան չարթնացավ մեջս…կոթավորները դրան խիղջ են ասում...կարծեմ…երբ առաջին անգամ էի կտրում հավ…կամ ձուկ չեմ էլ հիշում` ինչ էր…խիղջս արթնացավ…հա էլի սատկած ա, բայց ինը ժամանակին վազում էր…կամ` լողում…հաստատ չեմ հիշի` ինչ էր…բայց էդ կարևոր չի…էդ ժամանակ էլ արդեն կոթ չունեի…բայց երևի ծակ էլ չէի, չնայած` հիմա էլ ոնց որ ծակ չեմ, չեմ հասկանում դեռ…դեռ մեջս տենց բաներ կային` խիղջ, արդարության զգացում, և այլն…իսկ հիմա մենակ մտքեր, ու սիգարետ... էլ չունեմ…էդ էլ վերջացավ…բայց դրա տեղը քնելու ցանկություն կա…արդեն հինգ անց քարասունմեկ ա…հեսա կդառնա` քարասունէրկու… անընդատ ժամին եմ նայում…մտածում եմ, որ կվերջացնեմ մենակ էն ժամանակ, երբ…ըհըն…ուղիղ հինգ անց քարասունէրկու…ես էլ հելնեմ քնեմ…դու էլ վերջացրու կարդալդ…արդեն վերջն ա…էլ չկա ոչմի բան…չէ կա…սպիտակ թուղթ…բարի գիշեր:
|